Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը

22 հունվարի 2025 | Ազգային ժողով | Цитата

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 22-ի` հերթական նիստում:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նրա խոսքով համախառն ներքին արդյունքում խաղային ոլորտը մեծ աճ չի գրանցում: Նա նշել է, որ խաղային ոլորտը դիտվում է որպես առանձին տնտեսության ճյուղ՝ հավելելով, որ քաղաքացիների շահերի պաշտպանության կոմպոնենտը եւս հաշվի է առնվում քաղաքականությունն իրականացնելիս:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները պետության ներդրումային քաղաքականության տեսակետից կարեւորել են քննարկվող հարցը: Կարծիք է հնչել, որ համակարգը պետք է զարգանար Էկոնոմիկայի նախարարության շրջանակում՝ նոր ինստիտուցիոնալ համակարգեր ստեղծելու միջոցով: Եզրափակիչ ելույթում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է հնչեցրած հարցերին, պետություն-մասնավոր գործընկերությանը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի Հայաստանին• Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն• Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները• Առաջարկվում է խստացնել ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը• Քննարկվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը• Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացումը կընդլայնի ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները• Օրենսդիրները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք ոլորտներ կարգավորող նախագծեր• Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները• Փոփոխություններ եւ լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն