
2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքում, որոշվել է.
1.ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց և 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:
2. ՀՀ տարածքում «Amazon's Project Kuiper» ընկերության կողմից լայնաշերտ արբանյակային հաղորդակցական ծառայություններ մատուցելու համար 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունները տրամադրել երկրորդային հիմունքներով, որը կապահովի առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների շերտեր օգտագործողների խանգարումներից պաշտպանվածությունը:
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1.ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝
1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.
2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.
4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:
1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2024 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստ, որի թիվ 5 արձանագրությունը հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվակ անի հունվարի 3-ին թիվ 08-Ա հրամանով:
2.Հանձնաժողովի կայացած 2024 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի քննարկմանն արդյունքում որոշվել է. 1) 142.625/147.625 ՄՀց, 142.675/147.675 ՄՀց, 142.775/147.775 ՄՀց, 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց, 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները ամրագրել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և այդ նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց և 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:
2) ՀՀ տարածքում «Amazon's Project Kuiper» ընկերության կողմից լայնաշերտ արբանյակային հաղորդակցական ծառայություններ մատուցելու համար 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունները տրամադրել երկրորդային հիմունքներով, որը կապահովի առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների շերտեր օգտագործողների խանգարումներից պաշտպանվածությունը:
3. 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում առաջարկվող համապատասխան փոփոխությունները:
4. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։
Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться