Օրենսդիրները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք ոլորտներ կարգավորող նախագծեր

21 հունվարի 2025 | Ազգային ժողով | Цитата

Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումները խորհրդարանը հունվարի 21-ի նիստում քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա:

Պատգամավորներն առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, փոփոխություններ չեն եղել:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ լավարկող նորմ է առաջարկում Կառավարությունը, սակայն ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հակադարձում է` այդպես չէ, պարզապես գույքահարկը թանկանալու է: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոսել է գույքերի կոնսոլիդացիայի կարեւորության մասին, իսկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ կարգավորմամբ խնդիրը կիսատ է լուծվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը եւ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը վստահեցրել են` նորմը լավարկող է: Սուրեն Թովմասյանը հավելել է` որեւէ մեկի գույքահարկը չի ավելանում ու նշել, որ իրավունքի պետական գրանցման օրվանից սկսած սխալներ են արվել եւ այժմ փորձ է արվում շտկել դրանք:

« «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ այս ֆոնդերը հասել են մոտավորապես 135 մլրդ դրամի եւ էական նշանակություն ունեն ՀՀ կապիտալի շուկայի մասնակցության մեջ:

Առաջինից երկրորդ ընթերցում մեկ բովանդակային փոփոխություն է եղել. ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը կառավարող կառավարիչներին կամ իրականացնող անձանց հնարավորություն է ընձեռվել ԿԲ թույլտվությամբ կառավարելու նաեւ այլ ֆոնդեր, որ վերջիններս նոր ընկերություններ չվերագրանցեն եւ իրենց գործունեությունը կարողանան անընդմեջ ծավալել:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բացառապես տեխնիկական բնույթի առաջարկներ են ներկայացվել, որոնք ընդունվել են, բովանդակային փոփոխության նախաձեռնությունը չի ենթարկվել: Հիմնական կարգավորումները` այստեղ:

Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ փաստել. «Պարզեցված ընթացակարգով, ենթադրում եմ, որ ՊԵԿ-ում արագ կստեղծվի գրադարան, որտեղ կգրանցվեն բոլոր նմանատիպ սարքավորումները, որոնք արդեն անցել են այս կամ այն տնտեսավարողի կողմից փորձաքննությունը: Դրանց եզրակացություններն այդտեղ կներբեռնվեն, եւ անկախ այն հանգամանքից, թե որ ընկերությունն է նույն տեսակի ապրանք բերում, արդեն կանցնի այդ ընթացակարգով, համապատասխան փաստաթղթերը եւ փորձաքննությունն այլեւս անհրաժեշտ չեն լինի: Սա շատ կարեւոր է նաեւ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի Հայաստանին• Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն• Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները• Առաջարկվում է խստացնել ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը• Քննարկվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը• Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը• Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացումը կընդլայնի ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները• Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները• Փոփոխություններ եւ լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն