Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում

Առևտրի օբյեկտներում բնական կաթնամթերքն ու կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է տարանջատվեն գունային դարակաշարերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:  

«Ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի ճարպի փոխարինչով կաթնամթերքի վաճառքը: Եվ, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել՝ կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչո՞վ, թե՞ առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություն և սահմանել դրույթ, որ կաթնամթերքի վաճառքն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է տարանջատել գունային դարակաշարերով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել՝ կաթնամթերքը բնակա՞ն է, թե՞ պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով»,-ասաց փոխնախարարը:

Արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ, արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնել առանց կաթնային յուղի փոխարինչի և կաթնային յուղի փոխարինչով կաթնամթերքը:

Այսպիսով սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ: 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Գեւորգ Պապոյան• Քաղաքացիների Էլեկտրոնային ստորագրությունները կակտիվացվեն ինքնաշխատ կերպով, հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա. ԷԿԵՆԳ• Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն