Բանջարաբոստանային կուլտուրաների ներկրումը Թուրքիայից լուրջ վնաս է հասցնում հայ գյուղացիներին. փորձագետ

01 հոկտեմբերի 2013 | | Цитата

Բանջարաբոստանային կուլտուրաների ներկրումը Թուրքիայից լուրջ վնաս է հասցնում հայ գյուղացիներին. փորձագետԲանջարաբոստանային կուլտուրաների ներկրումը Թուրքիայից լուրջ վնաս է հասցնում հայ գյուղացիներին, սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Պողոս Գևորգյանը։

«Դեռ հինգ տարի առաջ, երբ սկսեցին բանջարաբոստանային կուլտուրաներ ներկրել Թուրքիայից, մենք հայտարարեցինք, որ կբախվենք թուրքական «դիվերսիայի» հետ։ Դա իրականություն դարձավ, քանի որ թուրքական մթերքի հետ կարտոֆիլի ցեց է Հայաստան բերվել։ Բացի այդ, Թուրքիայից բանջարաբոստանային կուլտուրաների ներկրումը նյութական տեսակետից լուրջ վնաս է հասցնում հայ գյուղացիներին», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով' Հայաստանի սահմանի վրա թուրքական լոլիկի գինը մեկ կգ–ի համար կազմում է 3,3 դոլար, այսինքն, ըստ Հայաստանի օրենսդրության, յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողը պետք է 450 դրամի (ապրանքի արժեքի 32 տոկոսը) մաքսային տուրք վճարի։

«Սակայն արդյունքում շուկայում թուրքական լոլիկի կիլոգրամն արժե 500 դրամ (ձմռանը) այն դեպքում, երբ այն պետք է որ ավելի թանկ արժենա' հաշվի առնելով մաքսային տուրքերը, ինչպես նաև բեռնափոխադրման արժեքը։ Ստացվում է, որ ներկրողները որևէ տուրք չեն վճարում, և շուկայում ապրանքը վաճառում են աննախադեպ ցածր գնով։ Հայ գյուղացիներին գրեթե չի հաջողվում մրցակցել, քանի որ ջերմոցային լոլիկի մեկ կիլոգրամն արժե ամենաքիչը 800 դրամ», – ասել է նա։

Փորձագետը նաև անդրադարձավ Թուրքիայից ներկրվող մթերքի որակին' նշելով, որ այնտեղ թույլատրված է աճեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, և շատ հավանական է, որ Հայաստան են ներկրում հենց նման մթերք։

Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների խնդիրներին' Գևորգյանը նշեց, որ այսօր դրանք ճգնաժամի մեջ են։

«Այդ ապրանքը չի վաճառվում։ Գազի գնի բարձրացման պատճառով շատ գյուղացիներ ստիպված կլինեն հսկայական վարկեր վերցնել և աշխատել վնասով», – ասաց նա։

Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում շուրջ հազար ջերմոցային տնտեսություն կա։ ($1 –ը' 405,86 դրամ)

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն