Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ

Չինաստանի առևտրի նախարարությունը հինգշաբթի 28 ամերիկյան ընկերությունների է ներառել արտահանման վերահսկողության ենթակա կազմակերպությունների իր ցանկում, հայտնում է Xinhua գոևրծակալությունը։

Ըստ չինական լրատվամիջոցի՝ այս քայլն ուղղված է երկրի ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարմանը, դրանց թվում՝ չտարածման պարտավորություններին։

Այսուհետև կարգելվեն 28 ընկերությունների, դրանց թվում՝ General Dynamics-ի, L3 Harris Technologies-ի և Intelligent Epitaxy Technology-ի հետ երկակի նշանակության ապրանքների արտահանման գործարքները, և այս ուղղությամբ իրականացվող ցանկացած գործունեություն պետք է անհապաղ դադարեցվի, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունից հավելել են, որ հատուկ անհրաժեշտության դեպքում արտահանողը պետք է դիմում ներկայացնի ՉԺՀ-ի Առևտրի նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար։

«Չինաստանի կառավարությունը կշարունակի անշեղորեն խթանել բարձր մակարդակի բացումը դեպի արտաքին աշխարհ, խստորեն պաշտպանել տարբեր տնտեսվարող սուբյեկտների օրինական իրավունքները և շահերը և կնպաստի միջազգային պահանջներին համապատասխանող առևտրի զարգացմանը»,- հինգշաբթի հայտարարել է Առևտրի նախարարության ներկայացուցիչը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն• Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին• Սերբական Stellantis կոնցեռնը էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում պատրաստ է մրցակցել Չինաստանի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն