
Կակաոյի համաշխարհային գներն աճել են գրեթե 2.9 անգամ։
Կակաոյի համաշխարհային գները 2024-ին աճել են գրեթե 2,9 անգամ՝ աճի տեմպերով առաջ անցնելով բիթքոինից, գրում է The Morning Star-ը: Համեմատության համար նշենք, որ բիթքոինի գներն աճել են 2,3 անգամ։
Կակաոյի գները բարձրացել են Արևմտյան Աֆրիկայում եղանակային վատ պայմանների և ցածր բերքատվության պատճառով․ Կոտ դ'Իվուարը և Գանան ապահովում են այս ապրանքի համաշխարհային պաշարների 65%-ը: Արդյունքում մարտին կակաոյի ֆյուչերսները մեկ տոննայի դիմաց հասել են գրեթե 12 հազար դոլարի, հայտնում է Dow Jones-ը:
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ չպետք է սպասել շոկոլադի սպառման մեծնվազման։ Փորձը ցույց է տալիս, որ շոկոլադից, ինչպես և սուրճից, գնորդները հրաժարվում են չափազանց դժկամությամբ, նույնիսկ գների բարձրացման դեպքում։
Հավելենք, որ տարվա ընթացքում աշխարհում խիստ թանկացել են նաև այլ բորսայական պարենային ապրանքները, բայց, այնուամենայնիվ, ոչ այդքան․ նարնջի հյութը՝ 75%-ով, սուրճը՝ 73%-ով։
arm.sputniknews.ru
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться