Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի ավելի քան 1,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութ՝ ընդդեմ դաբաղի

Հայաստանն ու Ռուսաստանը, ռուսաստանյան արտահանման կենտրոնի  աջակցությամբ, պայմանագիր են կնքել 1,75 միլիոն չափաբաժին պատվաստանյութ՝ դաբաղ հիվանդության դեմ։

Դրա մասին ТАСС-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ռուսաստանյան արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։

«Մատակարարման այս ծավալը Հայաստանին ամբողջությամբ ապահովում է ռուսական պատվաստանյութով 2025 թվականի համար դաբաղ հիվանդության դեմ։ Այս քայլն ուղղված է Հայաստանի անասնահամաճարակային անվտանգության ամրապնդմանը և նրա ագրոարդյունաբերական համալիրի արտահանման ներուժի զարգացմանը նպաստելուն»,- նշել է Ենոքյանը։

Նա նշել է նաև, որ այս պայմանագրի կնքումն ընդգծում է Հայաստանի կողմից ռուսական անասնաբուժական զարգացումների նկատմամբ վստահությունը և երկու երկրների համար գյուղատնտեսության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Դա փոխշահավետ քայլ է, որն օգնում է պաշտպանել կենդանիների առողջությունը, տնտեսական զարգացումը և ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը, հավելել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչը։

Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի ժամանակ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն