Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ:

«Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը 13 հազարի մասին չէ, այս շղթան վերաբերում է  50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա և որ հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով հերն անիծելու մասին»,- ասել է նա:

Նա նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում. «Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք:

Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն