Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար սահմանելու համար։ Որոշմամբ առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում նախատեսելով աջակցություն տրամադրել մինչև 30 շահառուի, ինչն ուղղակիորեն կապված է այդ բնակավայրերի բնակչության թվի հետ (Ոսկեպար – 925, Բաղանիս – 894, Բերքաբեր – 582, Կիրանց – 397, Գոմք - 243): Ինչպես նաև առաջարկվում է թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը (ներառյալ), քանի որ մարզպետների աշխատակազմերից, գործընկեր ֆինանսական կազմակերպություններից և շահառուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բազմաթիվ շահառուներ (շուրջ 190) շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը և չեն հասցրել դիմել նախքան սահմանված սահմանաչափի լրանալը, ինչի արդյունքում կարող են կրել ֆինանսական վնասներ։ Որոշմամբ նաև առաջարկվում է ՀՀ Կառավարության կողմից 2024 թ. հունիսի 27-ին սահմանած՝ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 5 մլն դրամ հավելումների մասով բանկերին հնարավորություն տալ այդ հավելումը ձևակերպել ոչ միայն վերանորոգման վարկի տեսքով, այլ նաև արդեն իսկ տրամադրված կառուցապատման վարկի հերթական փուլի տեսքով՝ խուսափելով բանկերում երկար ժամանակ պահանջող ծրագրային փոփոխություններից։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться