Կառավարությունը հերթական գումարն է տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

05 դեկտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարության որոշմամբ 2024 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 845 մլն 273 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Արարատի մարզին կհատկացվի 336,6 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 690 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 211,2 մլն դրամ:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գումար կհատկացվի 30 համայնքի 50 ծրագրի ֆինանսավորման համար: Որոշման արդյունքում՝ այս տարի համաֆինանսավորման համար պետբյուջեից ընդհանուր հատկացվել է 25,8 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը: Գումարը կուղղվի հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը. Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս բնակավայրի 3-րդ թաղամասի թիվ՝ 1, 4, 13, Նոր թաղամասի թիվ 29 և 1 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Աբովյան 9, Կոմիտաս 2, Խանջյան 47, Շահումյան 63, ՈԿՖ բանավան 4, Արարատյան զանգվածի թիվ 1 շենքերի տանիքների վերանորոգում (կատարված է աշխատանքների 85%-ը), Արարատ բնակավայրի ԷՉԿ թաղամասի և Արմաշ բնակավայրի ջրամատակարարում (կատարված է աշխատանքների 70%-ը), Արարատ համայնքի Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արարատ, Արմաշ, Պ․ Սևակ, Ուրցալանջ, Վարդաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում լեդ լուսատուներով (կատարված է աշխատանքների 70%-ը), Արարատ համայնքի Արարատ, Ավշար և Պ․ Սևակ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ (կատարված է աշխատանքների 90%-ը), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում (ավարտված), Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում (կատարված է աշխատանքների 60%-ը), Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգում (ավարտված), Արմավիր բնակավայրի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում (ավարտված), Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտված), Խոյ համայնքի Դողս բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծի վերակառուցում (ավարտված), Լեռնամերձ բնակավայրի գազաֆիկացում (ավարտված), Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատում (ավարտված), Տալվորիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ (ավարտված), Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատում (ավարտված), Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում (ավարտված), Մարտունի բնակավայրի Շահումյան փողոցի մայթերի կառուցում սալարկմամբ (ավարտված), Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (ավարտված), Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգում, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատում և խաղահրապարակի բարեկարգում (կատարված է աշխատանքների 80%-ը), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում (ավարտված), Գեղամասար բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում (ավարտված), Վարդենիս բնակավայրի Երիտասարդության փողոցի թիվ 15, Չարենցի փողոցի թիվ 46, Ռոմանի փողոցի թիվ 2, Սեսմանուկյան փողոցի թիվ 9, 13 և 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի կենտրոնական փողոցի սալարկման աշխատանքներ (ավարտված), Սևան համայնքի Սևան բնակավայրի Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ (ավարտված), Գավառ համայնքի Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7 մանկապարտեզների և Գավառի մշակույթի տան համար գույքի ձեռքբերում (ավարտված), Լոռու մարզ ի Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցում /1-ին փուլ/ (ավարտված), Վանաձոր բնակավայրի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /1-ին փուլ/ (ավարտված), Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների հիմնանորոգում (ավարտված), Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում (կատարված է աշխատանքների 95%-ը), Հրազդան քաղաքի Կենտրոն և Մաքրավան,Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում (ավարտական փուլ), Փյունիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտված), Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 1-ին փողոցի 1-ն նրբ, 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի /մասնակի/, Գեղաշեն բնակավայրի 5-րդ փողոցի 2-րդ նրբ, 3-րդ փողոցի 2-րդ նրբ, 1-ին փողոցից 5-րդ նրբ, 1-ին փողոցի 6-րդ նրբ, 1-ին թաղամասի 4-րդ փողոց, 1-ին թաղամասի 3-րդ փողոց, Կաթնաղբյուր բնակավայրի 4-րդ փողոցի, Կամարիս բնակավայրի 4-րդ փողոցի, Մայակովսկի բնակավայրի 15-րդ փողոցի, Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի 1-ին փողոցի, Առինջ բնակավայրի Պ․Սևակի թաղամասի 4-րդ փողոցի, Խ․ Աբովյան թաղամասի 11-րդ, 15-րդ փողոցների և 10-րդ փողոցի 1-ին փակուղու, Բ թաղամասի 2-րդ փողոցի, Ա թաղամասի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի Երևանյան փողոցի թիվ 5,6,4,9,7 և 8 շենքերի թեք տանիքների և շքամուտքերի վերանորոգում (կատարված է աշխատանքների 95%-ը), Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում, տարածքի ցանկապատում, խաղահրապարակի կառուցում, մանկապարտեզի գույքի ձեռքբերում (ավարտված), Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում /1-ին փուլ/ (ավարտական փուլ), Գառնի, Գողթ, Գեղարդ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում (կատարված է աշխատանքների 65%-ը), Շիրակի մարզի Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բնակավայրերի խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում (ավարտված), Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցում մանկապարտեզի (ավարտված), Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (ավարտված), Արթիկ համայնքի Հայկասար և Պեմզաշեն բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր-Փուխրուտ /Կաթնառատ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում (ավարտված է), Կապան համայնքի Կապան բնակավայրի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում (կատարված է աշխատանքների 80%-ը), Ուժանիս բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում (կատարված է աշխատանքների 90%-ը), Կապան բնակավայրի Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում (ավարտական փուլ), Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի և Տերյան փողոցի տուֆ քարով սալարկում (կատարված է աշխատանքների 95%-ը), Իջևան բնակավայրի Տերյան փողոցից դեպի 3-րդ փողոց տանող ճանապարհի կոյուղագծի կառուցում (ավարտված), Բերքաբեր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (ավարտական փուլ), Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում (ավարտական փուլ):

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Որակի վերահսկողությունը մեզ համար ունի առանցքային կարևոր նշանակություն, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր օրինապահ հարկ վճարողներին, ովքեր՝ նախ աշխատում, արդյունք են ստեղծում, ապա վճարում են օրենքով սահմանված հարկերը»:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորմանը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերից և նշել, որ սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն՝ հայտարարագրելով 26.9 մլրդ դրամի հասույթ։ «Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում: Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել: Սկզբից կար մի փոքր անհանգստություն նրանց և նաև քաղաքացիների շրջանում, մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա ակնհայտ է, որ ճիշտ որոշում ենք կայացրել, և մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է»,- նշել է վարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով համագործակցային տրամաբանության կարևորությունը, որի արդյունքում շատ ծրագրեր են իրականացվում՝ ճանապարհներ, ջրագծեր, մանկապարտեզներ են կառուցվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականությունը համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը• Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը• Միջազգային համագործակցություն• Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք• Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն• Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը• Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը• Մեկ միասնական իրավական ակտի միջոցով կսահմանվի նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը• Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն ՏՏ ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն