Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

05 դեկտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրն ընդունել է որոշում՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքները ձեռք են բերում տարբեր սարքավորումներ, մեխանիզմներ, գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հիմնում են սառնարանային տնտեսություններ և այլն, մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել լիզինգային ծրագրերով, որոնց ծրագրերի շրջանակում ներկայումս հնարավոր է ձեռք բերել միայն գյուղատնտեսական տեխնիկա։ Ըստ այդմ՝ ծրագրում նախատեսվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով, ուժը կորցրած են ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկից ավելի դիմումներին համաձայնություն տալու սահմանափակման և մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանները: Բացի այդ, ծրագրով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում ծրագրի շրջանակում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշմամբ առաջինը համայնքներին դարձնում ենք լիզինգի ծրագրի շահառու, և բոլոր տողերով իրենք կարող են մասնակցել ծրագրին: Այսինքն՝ ինչ նախատեսված է մյուս շահառուների համար, նաև համայնքները կարող են այս ծրագրի շրջանակում ձեռք բերել: Եվ մենք հատուկ շեշտադրում ենք անում շարժական շրջիկ սպանդանոցների համար: Մեր մարզպետները պետք է սահմանեն և հաստատեն, որ որոշ բնակավայրերում սպանդանոցի անհրաժեշտություն կա»: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականությունը համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը• Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը• Միջազգային համագործակցություն• Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք• Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն• Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը• Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը• Մեկ միասնական իրավական ակտի միջոցով կսահմանվի նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը• Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն ՏՏ ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն