Կառավարությունը նպատակ ունի կատարելագործել գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը

Կառավարության e-draft հարթակում ներկայացրել է նախագիծ, որի նպատակը գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի բարելավումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայումս խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացում ներգրավված են տարբեր կառույցներ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք դժվարացնում են ԱՆԻ ՊԱՍ համակարգի (անասնաբուժական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ) տվյալների ճիշտ և արագ մշակումը։

Փոփոխությունների առանցքային նպատակներն են ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն ամբողջությամբ փոխանցել Էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով գործընթացի համակարգվածություն, սահմանել անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի անասնաբույժին հանձնման պարտադիր պահանջ՝ տվյալները ԱՆԻ ՊԱՍ համակարգից ելքագրելու նպատակով։

Ակնկալվող արդյունքները․ կենդանիների համարակալման և հաշվառման ամբողջականության ապահովում՝ ներառյալ ականջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառումների համար վճարում և էլեկտրոնային համակարգի սպասարկում, մորթված կենդանիների հաշվառման կարգավորումների ամրապնդում՝ տնտեսվարողների և անասնաբույժների միջև աշխատանքների հստակեցմամբ։

Նախագծի մշակման գործընթացը իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն