Երևան ներկրված տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով որոշ ուղեգծեր կփոփոխվեն

Մայրաքաղաք ներկրված նոր տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է փակել համար 2Ա և 10Ա երթուղիները: Նախկինում գործող 2Ա երթուղին կշահագործվի 2 համարի տակ, ուղեգիծը կերկարացվի մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, կավելացվի երթուղում շարժակազմի քանակը 5 միավորով՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

«Նախկինում գործող 10Ա երթուղին կսպասարկվի «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով 10 համարի տակ: 6 միավորով կավելացվի երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 11 րոպե:

Ավելացված շարժակազմի հաշվին 2 միավորով կավելացվի համար 1 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: 2 միավորով կավելացվի համար 9 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: 2 միավորով կավելացվի նաև համար 15 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 7 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 13 րոպե: Նշված փոփոխություններն ուղղակիորեն կնպաստեն սպասարկման որակի բարձրացմանը»,- զեկուցեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ներկրվող ավտոբուսներին, ապա այժմ դրանց մաքսազերծման աշխատանքներն ավարտական փուլում են, ապա կլինի կառավարության որոշում, նախագիծը կդրվի շրջանառության մեջ, և սահմանված ժամկետում սպասարկումը կիրականացվի:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ տարի դրված է նաև կառավարման կենտրոնի ծրագրի հարցը, այդ հարցում Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերների աջակցության կարիքն է լինելու:

Ավինյանը նաև կարծիք հայտնեց, թե տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի մասին երևանցիները մի փոքր սխալ պատկերացում են կազմել, ուստի որոշեց մանրամասնել:

«Տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնը ոչ միայն Երևանի հանրային տրանսպորտի հոսքերի կառավարման կենտրոնն է, այլև Երևան քաղաքում առհասարակ բոլոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված կառավարման կենտրոնն է, որի լավ փորձն ունի Լոս Անջելեսը: Մեր տրանսպորտային համակարգն էականորեն տարբերվում է և տեխնոլոգիաներով նույնպես տարբերվելու է, որովետև մենք, այնուամենայնիվ, տեսախցիկներ և GPS համակարգեր ունենք օգտագործելու, բայց կառավարման ալգորիթմների մասով մեր գործընկերները կարող են մեզ օգնել: Ես պետք է խնդրեմ Լոս Անջելեսի քաղաքապետին՝ իրենց փորձառությամբ կիսվեն մեզ հետ»,- ասաց Ավինյանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն