Ինչ պետք է իմանան ժամանակավորապես Հայաստան ժամանող կամ Հայաստանում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա  ֆիզիկական անձանց և ժամանակավորապես, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, օտարերկրյա ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների մասին։

Այսպես, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ։

Օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է օգտվել արտոնությունից, եթե մաքսային մարմին ներկայացնի Հայաստանում որևէ գործունեության ոլորտում ստացած աշխատանքի թույլտվությունը։

Եթե օտարերկրյա ֆիզիկական անձը, այդ թվում՝ Հայաստանում աշխատանքի թույլտվություն ունեցող անձը, ժամանակավորապես ժամանում է Հայաստան, ապա կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման կամ մաքսատուրքերի հարկերի վճարումից ազատումով  Հայաստան ներմուծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված ցանկում նշված՝ օգտագործման մեջ եղած, սահմանված քանակությամբ անձնական օգտագործման ապրանքներ՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից։

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվելու նպատակով ներմուծվող ապրանքներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ ուղեցույցն՝ այստեղ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն