Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում

Երեք տասնյակ փոքր և միջին ռուսական ավիաընկերություններ, որոնք ապահովում են երկրի ներսում ուղևորափոխադրումների ավելի քան քառորդը (26%), 2025 թվականին կարող են սնանկանալ, «Известия»-ին հայտնել են շուկայի մասնակիցները։

Ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը և օպերատորի հավաստագրերի չեղարկումը սպառնում է ավիափոխադրողներին օտարերկրյա օդանավերի վարձակալության դիմաց կուտակված պարտքերի պատճառով: 2022 թվականին պատժամիջոցների ներդրումից հետո նրանցից շատերը դադարեցրել են լիզինգային վճարումները։ 2025 թվականին կառավարությունը թույլատրել է դուրս գրել նրանց պարտքերը, սակայն այդ գումարները ենթակա են եկամտահարկի՝ 25 տոկոսի չափով։ Այս ֆինանսական լարվածությունը կարող է հարկադրել նրանց փակվել:

NordStar Airlines-ի գործադիր տնօրեն Լեոնիդ Մոխովն ավելի վաղ ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա։ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային ուղղված նամակում նա նշել է, որ չնայած ռուսական ռեգիստրում օդանավերի ներառմանը և է ներքին թռիչքների շարունակմանը, օտարերկրյա սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրերը դեռևս ուժի մեջ են: Ընդ որում, ավիափոխադրողներն ՝ պատժամիջոցների պատճառով թանկացած ինքնաթիռների թռիչքային պիտանիությունը պահպանելու համար օգտագործել են լիզինգի համար նախատեսված գումարը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Մոխովը, միայն խոշորագույն «Аэрофлот», «Уральские авиалинии» և S7 Airlines ավիաընկերությունները կարողացել են վարձակալած ինքնաթիռներ գնել Ազգային բարեկեցության հիմնադրամի հաշվին: Ըստ РБК-ի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա վարձակալության պայմաններում գնված ինքնաթիռների թիվը 400-ից հասել է 165-ի։

Փոքր և միջին ավիաընկերությունների սնանկացման սպառնալիքի առնչությամբ՝ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիան առաջարկներ է մշակում Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու՝ ավիաընկերությունների շահերը պաշտպանելու համար, «Известия»-ին հայտնել են կազմակերպությունից։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն• Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին• Սերբական Stellantis կոնցեռնը էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում պատրաստ է մրցակցել Չինաստանի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն