Էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում է.անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի։

Նարեկ Հովակիմյանը ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը և քննարկել Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները։

 Կողմերը կարևորել են Երևանում ստորագրված ապրանքների փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակցության խորացումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մշակել նոր հարթակներ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր• ՌԴ-ն նախատեսում է մինչև 2028 թվականը արդիականացնել ՀՀ գազային համակարգը, իսկ մինչև 2038 թվականը՝ երկաթուղային ցանցը• Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար• Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները• Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փորձնական ծրագիր կանցկացնեն• Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը• Սլովակիայի վարչապետը Հայաստանին առաջարկել է միավորել ուժերը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար• Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը• Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն