ԱՄՆ արտահանված պանրի համար պատասխանատու չենք. Սննդի անվտանգության ծառայություն

24 սեպտեմբերի 2013 | Սպառողի գրառումներ | Цитата

ԱՄՆ արտահանված պանրի համար պատասխանատու չենք. Սննդի անվտանգության ծառայությունՀայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատվություն չի կրում ԱՄՆ-ում արգելված հայկական պանրի խմբաքանակի առումով: Այդ մասին նշված է Ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ««ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության եւ 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ եւ չի իրացվել ՀՀ շուկայում: Արտահանումից առաջ՝ ս.թ. հունիսի 11-ին, խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա (որով խմբաքանակը ճանաչվել է անվտանգ) Ծառայությունը ս.թ. հունիսի 18-ին տվել է անվտանգության սերտիֆիկատ: 2013թ. հունիսի 18-ին ՀՀ-ից արտահանված պանրում ԱՄՆ առողջության եւ հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի եւ դեղամիջոցների ադմինիստրացիայի կողմից արձանագրված խախտումների մասին հրապարակումը ադմինիստրացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը պատասխանատվություն չի կրում արտահանվող բեռների փոխադրման, պահման եւ իրացման պայմանների համար»:

Ծառայությունը նաեւ անդրադարձել է մեկ այլ արտադրողի՝ «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ի կողմից արտադրված եւ ԱՄՆ արտահանված գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնի եւ անանուխի, դեղձի, նարնջի, բալի) վաճառքի արգելանքի մասին, որը կիրառվել էր՝ հիմք ընդունելով դրանցում ԱՄՆ օրենսդրությամբ արգելված կամ չմակնշված գունանյութերի առկայությունը: Տվյալ գունանյութերը, ՀՀ օրենսդրության համաձայն, համարվում են թույլատրելի:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն