Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ

07 նոյեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք-ների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշման նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառա-յությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը, ինչպես նաև շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռելն է: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ 1. «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեոթյունը», 2. «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող (68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով), 3. «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը», «74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեությունը», 4. N (ԷՆ) «Վարչարարական և օժանդակ գործունեություն» հատվածում ներառվող՝ «78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը», «78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեությունը», 5. «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահությունը»: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կառավարությունն ընդունել է պետական գույքերը օտարելու վերաբերյալ որոշումներ• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Միջազգային համագործակցություն• Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ՝ առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը խթանելու նպատակով• Կառավարությունը սահմանել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացումը• Կառավարությունը հերթական գումարն է տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը• Կկանոնակարգվեն ՄԿՈՒ հաստատությունների ատեստավորված և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը. աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն• Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովումը. 2024 թվականին պետբյուջեից սուբվենցիաներին ուղղվել է 22 մլրդ դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն