Կսահմանվեն և համակարգային հիմքի վրա կդրվեն երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը

07 նոյեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային դիսկուրսի ձևավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը և որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Պետական երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը՝ ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։ Առաջարկվող օրենքի նախագիծը ապահովելու է երիտասարդության ոլորտի համակարգումը: Սույն օրենքի խնդիրներն են` սահմանել և համակարգային հիմքի վրա դնել երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը, ապահովել երիտասարդության ոլորտի գործունեության և զարգացման համար իրավական երաշխիքները, կանոնակարգել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների և երիտասարդների միջև իրավահարաբերությունները, տարանջատել երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակում պետական կառավարման մարմինների իրավասությունները:

Առաջարկվող նախագծով սահմանվում են երիտասարդության ոլորտում պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին» և այլն, որոնց միջոցով պետությունը իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև այն մասին, որ օրենքի առկայությունը կաջակցի Կառավարության ծրագրով նախատեսված և արդեն մի քանի տարի իրականացվող երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: «Մասնավորապես՝ 2022-ից մեկնարկելով, մարզերում արդեն իսկ գործում են կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս 4 կենտրոն տարբեր մարզերում: Հաջորդ տարվա բյուջետային պլաններում ամրագրված է ևս 6 կենտրոնի ձևավորումը: Մյուս տարի մենք կմեկնարկենք նաև բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոն, մշակույթի տուն, համայնքային գրադարան ձևաչափով: Եվ օրենքի շնորհիվ, երիտասարդական կենտրոնների այս քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ առումով ավելի հիմնավոր՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, պետք է հատուկ ընդգծեմ, որ այս կենտրոնները հասցեագրում են նաև այսպես կոչված ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների խմբերին, ինչն առավել կարևոր է, որովհետև նրանք դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից, և այդ իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն»,-հավելել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, երիտասարդական քաղաքականության օրենքի առկայությունը կարևոր է նաև ժողովրդագրական իրավիճակի տեսանկյունից. «Իրականում ծերացող հասարակության այն միտումները, որ կան, պահանջում են, որպեսզի պետություններն ունենան ավելի հստակ քաղաքականություն երիտասարդների խրախուսման և երիտասարդների զարգացման ուղղությամբ: Եվ երիտասարդական քաղաքականության օրենքն այդ իմաստով գործիքակազմ է տալիս այս խմբի հետ աշխատելու և այս խմբին ուղղված աջակցության տարբեր ծրագրեր իրականացնելու: Օրինակ՝ այնպիսի աջակցություն, ինչպիսին բնակարանային ապահովման հարցում երիտասարդ ընտանիքներին ավելի թիրախային աջակցությունն է և նմանատիպ այլ ծրագրեր»,-հավելել է ԿԳՄՍ նախարարը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կառավարությունն ընդունել է պետական գույքերը օտարելու վերաբերյալ որոշումներ• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Միջազգային համագործակցություն• Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ՝ առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը խթանելու նպատակով• Կառավարությունը սահմանել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացումը• Կառավարությունը հերթական գումարն է տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը• Կկանոնակարգվեն ՄԿՈՒ հաստատությունների ատեստավորված և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը. աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն• Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովումը. 2024 թվականին պետբյուջեից սուբվենցիաներին ուղղվել է 22 մլրդ դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն