Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետությունը կշարունակի մասնակի փոխհատուցել կատարված ծախսերը

07 նոյեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրը վերաբաշխում է կատարել բյուջեում Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների կառուցում (ջրավազանի կառուցումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար), տարեկան շուրջ 200 հա տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև 2022 թվականին շուրջ 50 հա, 2023 թվականին շուրջ 100 հա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակումը: Ծրագիրը իրականացվում է 2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով մասնակից շահառուների կողմից ներկայացվել է այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտել և փոխհատուցման դիմում են ներկայացրել 2 շահառուներ: 21 շահառուների տնտեսություններում իրականացված մոնիթորինգով արձանագրվել է, որ համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, որոնց փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 1,415,407.7 հազար դրամ։ Ներկա պահին միջոցառման տարեկան ճշտված պլանով ֆինանսական միջոցներից առկա է 218,895.6 հազար դրամ, որը չի բավականացնում փոխհատուցման դիմած, ավարտական դրական մոնիթորինգ ստացած շահառուների փոխհատուցում հատկացնելու համար։ Ուստի ներկայումս անհրաժեշտ է լրացուցիչ 1,148,287.1 հազար դրամ 66.7 հա այգեհիմնման և 48,225․0 հազար դրամ 260․9 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման փոխհատուցում հատկացնելու համար (ընդհանուր 1,196,512․1 հազար դրամ)։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հանձնարարել է մարզպետներին ներգրավել ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, որպեսզի ծրագրի պոտենցիալ շահառուներն ավելի մանրամասն և ինտենսիվ ձևով տեղեկանան միջոցառման մանրամասներին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը• ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը• Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը• Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում• ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր• Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը. Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ կգործարկվի• Կկրճատվեն գործարար միջավայրի համար համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսները• Կբարելավվեն պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքները• Աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքի հրդեհից տուժած բնակիչներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն