2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ

2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովումն են։

2025թ. նախատեսվում է մշակել և տեղայնացնել նորմատիվատեխնիկական 23 փաստաթուղթ, որին ուղղվելու է 268 մլն դրամ։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ 2025 թվականից կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի և ստարդարտների տեխնիկական թարգմանության, տեղայնացման աշխատանքներ. «Զուգահեռաբար կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան կիրառության մեջ դնել քաղաքաշինության ոլորտում ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այսինքն՝ կունենանք ՀՀ-ում գործող 2 նորմեր՝ ազգային և ԵՄ նորմերը, որոնք հավասարեցված կլինեն ազգային նորմերին»։

«Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված է 1.9 մլրդ դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքների համար: Թաղամասում առկա են բազմաբնակարան փայտյա 24 շենքեր, որոնց շահագործման ժամկետը լրացել է, և գտնվում են վթարային վիճակում։ Որոշում է կայացվել կառուցել 15 բազմաբնակարան շենք՝ 308 բնակարանով՝ մոտ 29 500քմ մակերեսով և հատկացնել թաղամասում բնակվող ընտանիքներին: Թաղամասի կառուցապատման նախահաշվային արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ և ամբողջական կառուցապատումը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը: Այս պահին իրականացվում են 10 շենքերի շինարարական աշխատանքները։

Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայումս կոմիտեի պատվիրատվությամբ համակարգվում է շինարարության ընթացքում գտնվող 63 ենթածրագիր՝ 71.4 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: 2025 թվականին նախատեսվում է առնվազն 73 ենթածրագրի համակարգում՝ ավելի քան 95 մլրդ դրամ պայմանագրային արժեքով:

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթները իրականացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 1.1 մլրդ դրամ, որի 93.6%-ն ուղղված է աշխատանքի վարձատրությանը։

Քաղաքաշինության կոմիտեի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովման համար նախատեսվում է շուրջ 30 մլն դրամ։

Մյուս առաջնահերթությունը «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթեր» միջոցառման շրջանակում նախատեսված Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակումն է, որի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին։ Որպես կանխավճար նախատեսվում է 121.4 մլն դրամ, իսկ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 404.6 մլն դրամ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան• Մինչև 2024-ի ավարտը նախատեսվում է հայտարարել «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը• Կառավարությունը նպատակ ունի կատարելագործել գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը• Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ• Առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս• Երևան ներկրված տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով որոշ ուղեգծեր կփոփոխվեն• Ինչ պետք է իմանան ժամանակավորապես Հայաստան ժամանող կամ Հայաստանում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք• Պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Էդուարդ Հակոբյանը• Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն