Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը

Օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։

Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում։

Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։

Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ• Նախատեսվում է մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևայինի կշիռը հասցնել 15 տոկոսի• ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ• Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը• Մինչև 1 մլրդ դոլար արժողությամբ գույքի հետ կապված գործերը ՀՀ դատարաններում ձգձգվում են. Իշխող կուսակցության պատգամավոր• Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ• Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 490-ով․ Գևորգ Պապոյան• Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար• Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն