Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու վերաբերյալ, որից հետո Մարգարա անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
«Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,- եզրափակեց Բադասյանը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться