Գյուղնախարարի հանձնարարականը. Ամենակարճ ժամկետում հավաքագրել պարարտանյութի, գյուղտեխնիկայի ողջ պահանջարկը

24 սեպտեմբերի 2013 | | Цитата

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 23-ին կայացել է խորհրդակցություն փոխնախարարների, վարչությունների եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներին, որոնք տրվել էին Նախագահի՝ Գյուղատնտեսության նախարարություն կատարած այցի շրջանակում: Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես ասել է. «ՀՀ Նախագահը մեզ հստակ հանձնարարականներ է տվել. բարձրացնել հողօգտագործման արդյունավետությունը, ավելի մեծ ուշադրություն հրավիրել գյուղատնտեսության տեխնիկական ապահովման ու սպասարկման ծառայություններին, էքստենսիվ զարգացմանը զուգահեռ բարձրացնել ինտենսիվացման մակարդակը՝ անասնագլխաքանակի աճի հետ բարձրացնել կաթնամսատվությունը, ներկայացնել ոլորտի պետական աջակցության ամբողջական շղթայի համար հստակ առաջարկներ, բարելավել գյուղատնտեսական մթերքների գնող-իրացնող ենթակառուցվածքները»:

Գյուղատնտեսության նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ամենակարճ ժամկետում հավաքագրել պարարտանյութի, գյուղտեխնիկայի ողջ պահանջարկը, հնարավորինս սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել պետական նպատակային ծրագրերի,անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ կերի բազայի եւ տոհմային վերարտադրության հետ կապված խնդիրների լուծման համար՝ ոլորտի ղեկավարներին կոչ անելով հանդես գալ համապատասխան ծրագրային առաջարկներով:

«Մեզանից այսօր պահանջվում է վարելահողերի նպատակային օգտագործման ավելի բարձր մակարդակ, առավել կայուն եւ հավասարակշռված համակարգեր, ագրոտեխնիկական նորագույն տեխնոլոգիաների ներդրում: Մենք Նախագահին խոստացանք, որ կհաղթահարենք խնդիրները եւ կապահովենք գյուղատնտեսության նոր քաղաքականության պահանջները, ուստի հարկ է աշխատել կրկնակի, եռակի եռանդով, հատկապես որ վերջին երեք տարում մեզ հաջողվել է դրա համար ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները» - իր խոսքը եզրափակել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Աղբյուրը՝ minagro.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն