ՀՀ փոխվարչապետն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին ՆԵՈՍ.ամ_in տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։

Այս համատեքստում կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը՝ ուղղված Սյունիքի մարզի համայնքների հետ սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրերի բացահայտմանը։

NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Քննարկվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային սահմանված ներդրումներին առնչվող հարցեր• ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար• Էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում է.անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին• Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր• Ռուսաստանը Հայաստանում էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման փորձ կանցկացնի • ՀԱԳՄ պատվիրակությունը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր• Միջազգային Տրանսպորտային ֆորումի Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի հանդիպմանը Հայաստանն ապահովել է Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը• WCIT2024/DigiTec-ի շրջանակում անցկացված Investor Tour-ին մասնակցել է 35 ներդրող 12 երկրից• Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն