Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան. գյուղում իրականացվել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարը, ընկերության սեփականատեր՝ սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ, շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ սկսած արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

«Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Գործարանում առկա է պատկերասրահ և վաճառասրահ, որտեղ ցուցադրվում են ոսկյա զարդերը, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Մեքսիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործարանի բացումից հետո բացվել են նաև երեք խանութներ, որոնցից մեկը գտնվում է Վանաձորում։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• 2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում• Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով• ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն