Լեռնային Ղարաբաղից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար

31 հոկտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրի որոշմամբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։ Որոշման ընդունմամբ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• 6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը• Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ• Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը• Այլ որոշումներ. խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը• Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1• Իրանական ծագման որոշ ապրանքներ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի• Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելու ժամանակ• Կպարզեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ընթացակարգերը• «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելատորը երկարաժամկետ գործունեություն կիրականացնի Հայաստանում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն