Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, ՀԱԳՄ-ն ներկայումս նախագահում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Գործարար խորհրդում, և հանդիպման մասնակիցները դեսպանին են ներկայացրել կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները, դերակատարությունը տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործում, մինչ այս իրականացված միջոցառումները։
«ՍԾՏՀԿ Գործարար խորհրդի քարտուղարի պարտականություններն իրականացնող, ՀԱԳՄ ծրագրերի ղեկավար Արթուր Ղազարյանը դեսպանին փոխանցեց կազմակերպության նախաձեռնություններից մեկը, ըստ որի՝ առաջարկվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բեռների՝ Սուեզի ջրանցքով փոխադրման համար սահմանել որոշակի զեղչ։ Վերջինս հնարավորություն կտա ակտիվացնել տարածաշրջանային գործակցության համատեղ ծրագրերը, խորացնել տնտեսական ինտեգրացիոն գործընթացները։
Արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ողջունելի համարեց ցանկացած ինտեգրացիոն ձեռնարկ և պատրաստակամություն հայտնեց հարցը բարձրաձայնել իր երկրի պատկան ատյաններում։
Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան–Եգիպտոս երկկողմ տնտեսական կապերին, նշվեցին այն ուղղությունները, որոնք ունեն առաջմղման լավ հեռանկարներ, այդ թվում՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, դեղագործություն, շինարարության ոլորտ։
Սերենադ Սոլիման Գամիլի գնահատմամբ՝ քաղաքական առումով երկու երկրների միջև հաստատված են բավական լավ հարաբերութւյոններ, մինչդեռ տնտեսության ասպարեզում իրացվում է առկա ներուժի փոքր մասը միայն։ Այս առումով երկուսեք կարևորվեց Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև կապերի ակտիվացումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եգիպտոսի գործարար կառույցների միջև համագործակցության խորացումը, երկկողմ այցելությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է ՀԱԳՄ նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться