Միջազգային Տրանսպորտային ֆորումի #ITF Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի 2024 թվականի հոկտեմբերի 10-11-ը տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հայտը Որակի խարտիային համապատասխանելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջովին ապահովել է իր առջև դրված միջազգային պարտավորությունը և համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին։
Այսպիսով Հայաստանն ապահովեց Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգում իր համար նախատեսված քվոտայի պահպանումը և դեպի եվրոպական երկրներ հայկական կազմակերպությունների բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։
Միջազգային տրանսպորտային ֆորումի Եվրոպական անդամ երկրների տրանսպորտի նախարարները դեռևս 2015 թվականի մայիսի 28-ին Լայպցիգում (Գերմանիա) կայացած նախարարների փակ նիստի օրակարգի 4-րդ կետով ի գիտություն էին ընդունել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի բազմակողմ քվոտայի համակարգի շրջանակներում միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայի համաձայնեցված տեքստը:
Որակի խարտիայով նախատեսված միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի, ֆինանսական կայուն վիճակի և մասնագիտական որակավորումներին ներկայացվող պահանջները ՏՆԵԿ անդամ պետությունները պետք է տեղայնացնեին իրենց ազգային օրենսդրություններում։
2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Որակի խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումները։ Իրականացված մեծ ծավալի աշխատանքների արդյունքում 2024 թվականի հոկտեմբերին ամբողջովին ձևավորվեց Որակի խարտիայի պահանջներն ապահովող օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն կտա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններին՝ ամբողջովին ապահովել ՏՆԵԿ բազմակողմ թույլտվությունների համակարգում բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջազգայնորեն ընդունված որակավորման վկայականներով և այլ փաստաթղթերով։
Որակի խարտիայով նախատեսված պահանջներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը սահմանված է նաև ՀՀ վարչապետի 01.06.2019 թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման ճանապարհային քարտեզ «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետով:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться