Վրաստանի արտաքին պետական պարտքը սեպտեմբերի վերջին հասել է ռեկորդային 24,7 միլիարդ լարիի (9,03 միլիարդ դոլար): Դրա մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։
Fitch վարկանիշային գործակալությունը Վրաստանի վերաբերյալ իր հունիսյան վերանայման մեջ նշել է, որ լարիի արժեզրկումը պարտքի դինամիկայի առումով ամենամեծ սպառնալիքն է։ Միաժամանակ, ըստ կանխատեսումների, 2024-2026 թվականներին պետական պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 41%-ը և զգալիորեն ցածր կլինի 60%-ի բարձրակետից։
Ըստ NGnewsgeorgia-ի՝ օգոստոսի վերջին մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է 43,4 միլիոն դոլարով։ Այդ աճի մեծ մասը բաժին է ընկել միջազգային բանկերից ստացված փոխառությունների հաշվին:
Այսպիսով, Վրաստանի պարտքը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին ավելացել է 17 միլիոն դոլարով։ Եվրոպական ներդրումային բանկի առջև՝ 9,1 միլիոն դոլարով։
Ֆրանսիայի նկատմամբ պարտքն աճել է հասնելով մինչև 814,5 միլիոն դոլար (1,6 միլիոն դոլարով), Գերմանիային՝ 617,6 միլիոն դոլար (7,2 միլիոն դոլարով)։
Վրաստանը ԱՄՆ-ին 7,8 միլիոն դոլարի վարկային պարտավորություն ունի: Գրեթե նույնը՝ Ռուսաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է հարևան մյուս երկրներին, Վրաստանը Թուրքիային պարտք է 2,2 միլիոն, Ադրբեջանին՝ 1,1 միլիոն, Հայաստանին՝ 1 միլիոն դոլար։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться