Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ

Շիրակի մարզում, 2024 թվականի ընթացքում ֆինանսավորվել է 22 ծրագիր՝ ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ։ Այդ գումարի 55,7 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը։ 2024-ին ներկայացված 43 սուբվենցիոն ծրագրերից հաստատվել է 24-ը՝ 6 մլրդ 261 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այս մասին Ախուրյանի Մայիսյան բնակավայրում անցկացված մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց  Շիրակի մարզպետի աշխատակազմի  Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

«Այն, որ Շիրակի մարզը շինարարական եռուզեռի մեջ է, որևէ մեկը չի կարող չնկատել, պետություն-համայնք համագործակցությամբ տասնամյակներ շարունակ լուծում չստացած բազմաթիվ խնդիրներ են լուծվել։ Մեր խնդիրն այժմ սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, բոլոր բնակավայրերում խնդիրները համամասնորեն լուծելը»,- իր հերթին նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Օրակարգային մյուս հարցն առնչվում  էր համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի երրորդ եռամսյակի կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89 տոկոսով։ Ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 114.7 տոկոս, ամենացածրն անշարժ գույքի հարկը՝ 72 տոկոս։ 

«Մարզխորհրդի նախորդ նիստի ընթացքում ներկայացված ցուցանիշը դրականորեն փոխվել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 83 մլն դրամից ավելի գումար ենք հավաքագրել, քանի որ մեր առջև ավելի բարձր նշաձող էինք սահմանել։ Այս ամենով հանդերձ, դեռ անելիքներ ունենք, և մեր համայնքների խնդիրը չորրորդ եռամսյակում 89 տոկոս ցուցանիշը կտրուկ բարձրացնելը պետք է լինի, այս հարցում մարզպետի աշխատակազմը ձեզ միայն աջակից ու հենարան է»,- նշեց մարզպետը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզ տեղափոխված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքներին էլ անդրադարձել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ նշելով, որ հոկտեմբերի տվյալներով մարզում հանգրվանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3226 մարդ։ Մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2923 մարդ, նրանցից դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության են ուղեգրվել 1111-ը։ Ծննդաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 31 հղի։ 

Արմենուհի Մխոյան 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ• Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• 2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում• Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով• ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն