Մաքսային միությանը միանալու համար կստեղծվի 7 աշխատանքային խումբ

20 սեպտեմբերի 2013 | Հարկային-մաքսային | Цитата

Մաքսային միությանը միանալու համար կստեղծվի 7 աշխատանքային խումբՄաքսային միությանը միանալու աշխատանքներն արագացնելու համար ՀՀ կառավարությունը 7 աշխատանքային խումբ կստեղծի: Այդ մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:

Խմբերից յուրաքանչյուրը կզբաղվի որեւէ հարցով՝ իրավական, սակագնային կարգավորման, ոչ սակագնային կարգավորման տեխնիկական կարգավորման (որակի ենթակառուցվածքներ), հարկային ու մաքսային, մրցակցությա եւ այլն:

Կ. Մինասյանը նշեց, որ Մաքսային միությունում ընդամենը 32 տեխնիկական կանոնակարգ է գործում, իսկ Հայաստանում դրանք ավելի շատ են:

«Նպատակահարմար էր ստեղծել յոթ խումբ, որպեսզի ամեն մի ոլորտը մանրամասն ուսումնասիրվի: Այդ խմբերը լինելու են միջգերատեսչական եւ լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, բացառությամբ թարգմանչական աշխատանքների, որը հանձնարարել ենք արդարադատության նախարարությանը»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ քննարկումներից ու հանձնաժողովների աշխատանքից հետո պարզվի, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում միանալ Մաքսային միությանը, Կարինե Մինասյանը պատասխանեց, որ որոշումն արդեն կայացված է:

Եվրամիության հետ համագործակցության մասին փոխնախարարն ասաց հետեւյալը. «Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է ԵՄ հետ համագործակցությունը շարունակվելու է: Մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ մեր համագործակցությունները երկու ուղղությամբ չհակասեն մեկը մյուսին: Ես համոզմունք ունեմ, որ Մաքսային միությանը միանալն այսօրվա դրությամբ շատ ավելի ճիշտ է»:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն