Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար

19 սեպտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար: Միջին նորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 97,732կմ։

Գումարը կուղղվի հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար՝ Մ4-ից դեպի Պարզ լիճ 2.9 կմ, Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր 12.8 կմ, Ճամբարակից դեպի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 14.0 կմ, Ոսկեպարից դեպի Բաղանիս 4.2 կմ, Ձորավանքից դեպի Այգուտ 7.54 կմ, Թթուջրից դեպի Ճամբարակ 6.2 կմ, Հարթավանից դեպի Երնջատափ 7.2 կմ, Ֆանտան-Ալափարս-Արզական ավտոճանապարհի և Չարենցավանի տրանսպորտային հանգույցի 11.5 կմ, Հոռոմ –Նոր Կյանք-Արթիկ ավտոճանապարհի 10.3 կմ, Ագարակից դեպի Ուջան 5.8 կմ, Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի ավտոճանապարհի 16.3 կմ: Աշխատանքները նախատեսվում են մեկնարկել և ավարտել 2024 թվականի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության ստանդարտների խնդրին: «Իհարկե, մենք պայմանավորվել ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ստանդարտների հարցին հետևողական կլինի: Բայց մենք շատ ենք խոսում այն մասին, որ գերբեռնված մեքենաների առկայությունը մեր ճանապարհներին ազդում է ճանապարհների շահագործման տևողության վրա: Սակայն վերջերս ինձ ասում են՝ այն, որ ճանապարհները ալիքներ են ստանում, ոչ միայն գերբեռնված մեքենաների երթևեկելուց է, այլև, օրինակ՝ նրանից, որ մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է: Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ և հատուկ ձևով անդրադառնանք»,- ասել է վարչապետը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր• Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև• Հաստատվել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը• Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը• Միջազգային համագործակցություն. OIML և BIPM անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում• Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին• Կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը• Կլուծվեն անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները• Կխթանվի մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող սև մետաղների վերամշակումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն