Կխթանվի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը

05 սեպտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխում իրականացնել և դրամական խրախուսում տրամադրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի համար: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու համար, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոնների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։ Մասնավորապես՝ Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝ «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։ Հիմնավորման համաձայն՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը• Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար• Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը• Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ• Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար• Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման ապահովմանը• Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի• Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերի 11-13-ը• Հաստատվել է հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն