Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացումը. հատկացվել է 3.4 մլրդ դրամ

05 սեպտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 2.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Վարչապետը ներկայացրել է հիմնանորոգվող ճանապարհների ցանկը և ընդգծել՝ հիմնանորոգումների ժամանակ ինչ-որ ձևերով ապահովել այդ ճանապարհներին նորմալ անցանելիությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև՝ ճանապարհները նախագծելիս, այդ թվում՝ գյուղական, գծանշումները պարտադիր ներառել:

Այսպիսով՝ գումար կհատկացվի Սպիտակից Վանաձոր ավտոճանապարհի 11.93 կմ, Վանաձորից Դիլիջան (Վանաձոր քաղաքի հատված) ավտոճանապարհի 6 կմ, Ջրվեժից Գառնի գնացող ավտոճանապարհի 14.93 կմ հատվածից 2.7 կմ, Մ-5-ից դեպի Մրգաշատ-Ալաշկերտ- գ. Արմավիր ավտոճանապարհի ընդհանուր 4 կմ առանձին հատվածներից 1.3 կմ, Մ-6-Աթան ավտոճանապարհից դեպի - Ահնիձոր 4 կմ, Երևանի Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի ընդհանուր 5.2 կմ հատվածից 2.1 կմ, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի ընդհանուր 5.7 կմ հատվածից 2 կմ, Լոռու մարզի Վանաձոր համայնքի Սանկտ - Պետերբուրգի փողոցի 1.75 կմ հատվածների հիմնանորոգման համար:

Գումար կհատկացվի նաև Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 52-րդ կմ-ում (Ալավերդի քաղաքի սկզբնամաս) գտնող փլուզված հենապատի վերականգման, Նոր Հաճնից դեպի Աբովյան տանող ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի (640 մետր երկարությամբ) կամրջի վերանորոգման, Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Գումար է նախատեսվում մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռք բերման համար՝Քաջարանից դեպի Մեղրի տանող (Մեղրիի լեռնանցք) 1.8 կմ, դեպի Ծաղկաձորի մարզահամալիր տանող ավտոճանապարհից սկիզբ առնող և դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ, Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհից Կոտայքի մարզը Կորեայի ձորով դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհի 1.1 կմ հատվածների հիմնանորոգում, Արարատի մարզի Ոսկետափի տրանսպորտային հանգույցում առկա ուղեանցի տեխնիկական վիճակի հետազննման և դրա արդյունքում առաջարկվող միջոցառումների իրականացում, Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Ավելի քան 186 մլն դրամ է հատկացվել հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Աշտարակից Ուշի տանող ավտոճանապարհի 5.8 կմ, Մասիսի տրանսպորտային հանգույցից Մասիս տանող ավտոճանապարհի 9.5 կմ, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի 5 կմ, Գոշավանքին մոտեցող ավտոճանապարհի 3.9 կմ հատվածների հիմնանորոգում, Ջերմուկի խաչմերուկում ջրահեռացման ապահովման, դեպի Ջերմուկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում փլուզված հատվածի և Կեչուտի ջրամբարի հարակից հատվածում նստվածքային հատվածի վերականգնում, Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ Հրապարակ էստակադայի հիմնանորոգում, Թթուջուրից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը• Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար• Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը• Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ• Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար• Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման ապահովմանը• Կխթանվի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը• Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի• Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերի 11-13-ը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն