Կրթաթոշակներ կտրամադրվեն ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին

05 սեպտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունն ընդունել է որոշում, որով վերանայվել է կրթաթոշակային քաղաքականությունը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարվա ցանկում ընդգրկել են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, նախատեսվում է այս տարվանից ներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք նույնպես պետության համար առաջնային նշանակություն ունեն: Որոշմամբ առաջարկվում է ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները: Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է խթանել այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը:

Արդյունքում, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային այս մասնագիտություններով սովորողներին՝ ըստ առաջադիմության: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դա կնպաստի, որպեսզի այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Որոշումը կտարածվի 2024/2025 ուստարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով բուհ են ընդունվել 220 ուսանող, որոնցից 59 բակալավրի, իսկ 161-ը մագիստրոսի կրթական ծրագրով:

Նախարարը հայտնել է նաև, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, մասնավորապես՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բխում է իրական կյանքից, և որի անհրաժեշտությունը նկատել է տարբեր մարզերում՝ հանդիպումների և շփումների արդյունքում: Վարչապետն ընդգծել է՝ հանրապետությունում իրականացվում են գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրեր, որոնց արդյունքն ակնհայտ է. հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են ստեղծվում, հիմնադրվում: Նշվել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի. մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին: «Հիմա նաև այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ: Հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան»,- ասել է Կառավարության ղեկավարը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր• Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև• Հաստատվել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը• Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը• Միջազգային համագործակցություն. OIML և BIPM անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում• Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին• Կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը• Կլուծվեն անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները• Կխթանվի մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող սև մետաղների վերամշակումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն