Կառավարությունը նախատեսում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը

05 սեպտեմբերի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը՝ հնարավորություն տալով անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին ներկրել նոր արտադրության ավտոտրանսպորտային միջոցներ։ Արդյունքում՝ հնարավոր կլինի խթանել կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավված տրանսպորտային պարկի թարմացումը, ինչը կբարձրացնի այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստի նոր, էկոլոգիական ավելի բարձր ստանդարտներին համապատասխանող և անվտանգություն ժամանակակից պահանջներին բավարարող միկրոավտոբուսների պարկերի թարմացմանը։

Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նշել. «Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին, օպերատորներին տալ հնարավորություն մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Հաշվի առնելով, որ գործող մեթոդը իրեն չի արդարացնում. իսկ գործող մեթոդը հետևյալն է՝ մեկ ուղղությամբ՝ մեկ օպերատոր, մենք փորձում ենք կամ ամբողջ մարզը կամ մարզը բաժանել 2 երկու մասի, ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը»:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխությամբ հնարավորություն կտրվի այն ընկերություններին, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, հետագայում դիմել Էկոնոմիկայի նախարարություն և որպես գերակա ուղղություն օգտվել այդ արտոնությունից՝ ազատվել մաքսատուրքից:

Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գերակա ուղղություններում ներդրումային ծրագրի շրջանակում որոշ սարքեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ ազատվում են ներմուծման մաքսային տուրքերից: Այնպես է ստացվել, որ մեր այս ցանկում, մասնավորապես, միկրոավտոբուսները, ավտոբուսները, ընդ որում՝ և ներքին այրման շարժիչով, և էլեկտրական շարժիչով, ներառված չեն: Եվ հիմա, երբ մենք մարզային, միջմարզային տրանսպորտային մրցույթներ ենք հայտարարում, մրցույթները կամ չեն կայանում, կամ խնդիրներ են առաջանում: Այդտեղ մենաշնորհացման որոշակի վտանգներ և պրոբլեմներ ենք տեսնում և հիմա ուզում ենք նաև այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները՝ ասելով, որ, օրինակ, միկրոավտոբուսների համար պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել՝ միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան:

Կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է, որովհետև սա էլ է այն որոշումներից, որն իրական կյանքից թելադրված է: Շատ գյուղերում, համայնքներում անընդհատ այդ պրոբլեմը բարձրացնում են, որ տրանսպորտի խնդիր կա, միայն տաքսի է, հանրային տրանսպորտ չկա և այլն: Խոսքն իհարկե, վճարովի տրանսպորտի մասին է: Հիմա հույս ունենք, որ այս որոշմամբ մենք կկարողանանք իսկապես հետաքրքրությունը ոլորտում մեծացնել, որովհետև այդ մաքսատուրքերը փոքր չեն, և ներդրումային ծրագրի շահութաբերության վրա իրենց լինելը կամ չլինելն էական, շոշափելի ազդեցություն կարող է ունենալ»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը• Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար• Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը• Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ• Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար• Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման ապահովմանը• Կխթանվի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը• Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի• Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերի 11-13-ը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն