Հայաստանի գինու զբոսաշրջության առաջարկները մեկ տեղում. գործարկվելու է Winesofarmenia հավելվածը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն առաջիկայում կգործարկի նոր հավելված, որտեղ զբոսաշրջիկները մեկ տեղում կգտնեն Հայաստանի գինու զբոսաշրջությանը վերաբերող բոլոր առաջարկներն ու հնարավորությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ զբոսաշրջիկները կարող են Winesofarmenia հավելվածի միջոցով իրենց նախասիրություններին համապատասխան տուր առանձնացնել։ 

«Գինով հետաքրքրված մարդիկ հավելվածի միջոցով տեղեկանալու են, թե ինչ է կատարվում Հայաստանի գինու ոլորտում։ Զբոսաշրջիկը հավելվածի միջոցով նախ կարող է ծանոթանալ գինու զբոսաշրջության հետ կապված տարվա ընթացքում սպասվող բոլոր միջոցառումներին, գինեգործական ընկերությունների այցելությունների առաջարկներին։ Քարտեզում կարող են տեսնել, թե տվյալ մարզում, տարածաշրջանում գինեգործության հետ կապված ինչ զբոսաշրջային վայրեր կան,  և ըստ ցանկության էլ կազմել սեփական տուրը։ Զբոսաշրջիկների հայտն ուղարկվելու է գինեգործական ընկերություններին, թանգարաններին, պատասխանատու կազմակերպություններին, որոնք սպասարկելու են նրանց»,-ասաց Զարուհի Մուրադյանն՝ ընդգծելով, որ վերահսկելու են այդ շղթան, որ զբոսաշրջիկները պատշաճ ստանան իրենց նախընտրած ծառայությունը։ 

Հավելվածի մեջ ներբեռնվել են նաև Հայաստանի ռեստորանային առաջարկները՝ ներառյալ հայկական, չինական, մեքսիկական, իտալական և այլ խոհանոցներ։ Սա չի արվել միայն նրա համար, որ զբոսաշրջիկները տեղեկանան, թե Հայաստանում ինչ ռեստորաններ կան ու ինչ կարող են ճաշակել։ Դա ուղեկցվելու է տեղեկատվությամբ, թե այս կամ այն ռեստորանում առաջարկվող որ ուտեստների հետ ինչ տեսակի գինի է նախընտրելի վայելել։ 

«Նպատակն է այս գործիքակազմի միջոցով կրթել մարդկանց, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն ու հեշտությամբ ընտրեն գինին։ Առանձին բաժնում ներկայացվելու են գինու զբոսաշրջային ուղղություններն՝  ըստ մարզերի»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ 

Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Այն պատրաստ է, այժմ տեխնիկական ստուգման փուլ է անցնում։ Նախատեսվում է հավելվածը գործարկել տարվա վերջ։ 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին• 4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. «Հետք»• Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը• Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է• Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը• Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 մլն 801 հազար դոլար• Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները• Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցը• Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն