Ծիրանի արտահանման ծավալը ավելացել է ավելի քանի 1,8 անգամ

13 սեպտեմբերի 2013 | | Цитата

Ծիրանի արտահանման ծավալը ավելացել է ավելի քանի 1,8 անգամԸնթացող տարում Հայաստանի արտաքին առեւտրի համակարգում տեղաշարժեր են նկատվել, որը կապված է բուսաբուծական արտադրանքի պահանջարկի աճի հետ: Մաքսային ծառայության տեղեկատվության համաձայն, 1-ին կիսամյակի արդյունքներով «ծիրան, բալ, կեռաս, դեղձ…» ապրանքային խմբի դիրքրեը բարձրացել են եւ զբաղեցրել 12-րդ հորիզոնականը արտահանման մեծ ծավալ ունեցող ապրանքների շարքում:

Հասկանալի է, որ այդ արտադրանքի, առավելապես ծիրանի արտահանումը իրականացվում էր բերքահավաքի շրջանում, հունիս ամսին: Այդ խմբի ապրանքներից արտահանվեց մոտ 11.5 հազար տոննա, որը 4.3 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն փուլի ցուցանիշին: Մաքսային գինն, ընդ որում, կազմել է 0.90 դոլար մեկ կգ դիմաց:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ սեզոնին արտահանման հարցում ծիրանի բերքը բավականին արդյունավետ էր: Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, ընթացիկ տարում արտահանվել 23.2 հազար տոննա ծիրան, ըստ էության, որից 18.8 հազար տոննան՝ Ռուսաստանում եւ 2.6 տոննան՝ Վրաստան: Ընթացիկ տարում ծիրանի արտահանման ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճել է ավելի քան 1,8 անգամ:

«Ձուկ՝ թարմ կամ սառեցված» ոլորտում եւս վերջին վեց ամիսների ընթացքում եղել են ընդգծված տեղաշարժեր՝ արտահանման ծավալի աճ գրեթե 1.7 անգամ: Արտահանվել 757,7 տոննա ձուկ, ինչը 310,7 տոննա ավել է նախորդ տարվա նույն ընթացքում: Ծավալի առումով խոշորագույն արտահանվող ապրանքների շարքում այս խումբը զբաղեցրեց 18 - րդ տեղը: Ավելացնենք, որ մաքսային արժեքը կազմում էր 7.6 դոլար մեկ կգ ձկան դիմաց:

23-րդ տեղում կարտոֆիլն է՝ ավելի քան 7.3 հազաեւ տոննա արտահանման ծավա;ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ընթացքում այն կազմել է ընդամենը 12.2 տոննա:

Ձկան պահանջն այդքան էլ նշանակալի չէէ ընթացող տարվա 1-ին կիսամյակի արտադրության 15 տոկոսից էլ պակաս: Ընդ որում երկրում սպառուսմը սահմանափակ է. ձկնաբուծական արտադրանքի շուկայական գինըբավական բարձր է: Սպառողական զամբյուղում ձկան մասնաբաժինը կազմում է միջինը 2.5 գրամ:

Սակայն մրգերի եւ բանջարեղենի առումով իրավիճակըորոշ չափով տարբեր է: Բերքահավաքի շրջանում այդ ապրանքների շուկայական գները ավանդաբար եղել համեմատաբար ցածր է ողջ տարվա ընթացքում, եւ շատ ընտանիքներ պահածոյացրել են մրգերը եւ բանջարեղենը ձմռանը սպառելու համար: Սա մեղմել են տեղական արտադրանքի սեզոնայնությունը: Ընդ որում, այդ ապրանքների ընթացիկ մատակարարումը շուկայում անսովոր բարձր գներով է եղել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունիսին մայրաքաղաքում ծիրանի միջին շուկայական գինը եղել է 1000 դրամ մեկ կգ դիմաց: Նշենք, որ գների մոնիթորինգ անցկացվում է ամեն ամսվա 1-20-ը ընկած ժամանակահատվածում, ուստի այս ցուցանիշը գրանցվել է հենց այդ ընթացքում:

Միաժամանակ հունիսի 19-ին «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ ընկերությունը ծիրանը գնում է մեկ կգ-ը 400-500 դրամով, եւ մեկ շաբաթում այդ ապրանքից 3 հազաեւ տոննա արդեն արտահանել է: Նրա խոսքով ծիրանը արտասահմանում իրացվում է կգ-ը 700-750 դրամով: Այսինքն ավելի ցածր, քան մայրաքաղաքում:

Վերը նշվածը կարելի է ներկայացնել տարբեր կերպ: Պարզ է միայն, որ ծիրանի հազարավոր տոննաների մատակարարումը մայրաքաղաքի շուկա կարող էր արմատապես փոխել շուկայական գների պատկերը:

Սակայն, իհարկե, կան մայրաքաղաքի համար հավերժական հարցեր, կապված գյուղատնետեսական ապրանքների մեծածախ եւ մանրածախ իրացման հետ: Այդ խնդիրները «լուծվում են» պետական համապատասխան կառույցների եւ քաղաքապետարանի կողմից, սական նկատելի արդյունք դեռ եւս չի երեւում:

Այս պայմաններում զարգացում է ապրում արտահանումը, որպես յուղատնետեսական ապրանքների մեծ ծավալներով իրացման համեմատաբար հեշտ եղանակ: Այնպես որ հայրենական շուկայում գների բարձրացումը կարող է պայմանավորված լինել արտահանման արդյունքում ապրանքի ծավալի կրճատմամբ:

Սմբատ Գրիգորյան

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն