Վեճերի այլընտրանքային լուծում, օրենսդրական բարեփոխումներ, որակավորված 80 հաշտարար. Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն շուրջ 20 երկրից Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:
Համաժողովի բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը, իսկ ոլորտի զարգացման առաջնորդությունն ստանձնել և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Նախարարը շեշտել է, որ տարիներ շարունակ Կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը և երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում: Արբիտրաժի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում: Օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարվել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը: Այս տարի կմեկնարկեն Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում: Ամփոփելով ելույթը, նախարարը վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Արբիտրաժային շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև շուրջ 9 մասնագիտական քննարկումներ տարբեր թիրախային ոլորտների զարգացման առնչությամբ: «Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքը կազմակերպվել է Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քոունթերփարթ ինթերնեյշնլի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ով• Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին• Ո՞ր դեպքում լիցենզիայի ներդիրի բացակայությունը չի կարող լինել աշխատանքների դադարեցման պատճառ• Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ• Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերում աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով• Փոխնախարարը ԵԱՏՄ շուկայում շուտ փչացող ապրանքների արտահանման հարցում արագ մաքսային ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում• Հայաստանի դիրքը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները. Գևորգ Պապոյան• Նոր Նորք վարչական շրջանում կառուցվող 4 հեկտար մակերեսով այգին՝ նվեր Երևանին• Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք մայրաքաղաքում խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն. Սանոսյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն