Փոփոխություններ են նախատեսվում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում

04 սեպտեմբերի 2024 | Ազգային ժողով | Цитата

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար:

Նախատեսվում է նաեւ պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն սահմանել:

Նախագծի ընդունման արդյունքում գործարար միջավայրի վրա ակնկալվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաեւ իրականացվող գործընթացի պարզեցմանը:

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հարցը դրական եզրակացության է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում:  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը• Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան• ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելուն ուղղված օրենքի նախագիծը• Քննարկվել են «Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները• Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ• Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն