Օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստի ընթացքում:
Քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ խնդիրը նրանում է, որ օդային տրանսպորտի միջոցով արտահանման դեպքում նմանատիպ կանոնակարգումներ սահմանված չեն:
Առաջարկվում է այդպիսի ապրանքների արտահանման համար նախատեսված թույլտվությունների բացակայության դեպքում սահմանել տուգանքի նշանակում՝ արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться