Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

04 սեպտեմբերի 2024 | Ազգային ժողով | Цитата

Ներկայումս մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախագծով նախատեսվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով նաեւ մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացնելիս այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը եւ հավելել, որ նպատակն է կրճատել վարչական վարույթի վրա ծախսվող ժամանակը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել դրույթ, որով իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու եւ որոշում կայացնելու հնարավորություն կտրվի, եթե իրավախախտը չի առարկի եւ գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված կլինեն: Օրինակ, եթե սահմանին մաքսային կանոնների խախտում է հայտնաբերվել, եւ իրավախախտը համաձայն է, ապա այդտեղ կիրականացվի վարույթը: Իրավախախտի համաձայն չլինելու դեպքում գործը կընթանա վարչական վարույթի բոլոր առանձնահատկություններով:

Նոր կարգավորմամբ մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Գործի քննությունն առաջարկվում է իրականացնել տեսակապով, եթե իրավախախտը կհամաձայնի: Անհրաժեշտության դեպքում այն կձայնագրվի:

Կանոնակարգվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ ծանուցումների կարգը: Այն դեպքերում, երբ անձը գրանցված աշխատող է, ապա գործատուն կծանուցվի, իսկ եթե գրանցված չէ, ապա ծանուցումը կիրականացվի ընդհանուր սահմանված կարգով: Եթե իրավախախտը ժամանակին չարձագանքի, ապա ծանուցումը կտեղադրվի www.azdarar.am համակարգում եւ կհամարվի պատշաճ ծանուցված:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է ծանուցումների համակարգի արդյունավետությամբ՝ փորձելով հասկանալ, թե ինչու է պետական համակարգը ծանուցման իր գործառույթը դնում մասնավորի վրա: «Ֆիզիկական անձը պատշաճ ծանուցված չլինելու համար մեղադրելու է գործատուին, ոչ թե պետությանը: Ինչո՞ւ ենք այդպես անում»,- հարց է հնչեցրել պատգամավորը:

ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությամբ ծանուցման նման եղանակը կարող է դիտարկվել Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող, քանի որ պատշաճ ծանուցում իրականացնելու պարտականությունը կրում է պետությունը:

Վերը նշված տեսակետների առնչությամբ ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ իրենց դիտարկմամբ կիրառվելու է ծանուցումների միասնական եղանակ, այն չի հակասում Սահմանադրությանն ու իրավական ակտերին:

Քննարկումների արդյունքում որոշվել է դրական եզրակացության արժանացնել հարցը, իսկ իրավական ու բովանդակային խնդրահարույց հարցերը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ազգային ժողով
• «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը• Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում• Փոփոխություն է առաջարկվում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում• Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի• Քննարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանությանը վերաբերող կոնվենցիան վավերացնելու հարցը• Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն• Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը • Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն• Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության. օրենքի նախագիծը քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն