«Հայաստանի էլեկտրական ցանցեր». Նախատեսում ենք լրացուցիչ 296 մլրդ դրամ ներգրավել որպես ներդրումներ

Մինչեւ 2034 թվականը որպես ներդրումներ նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 296 մլրդ դրամ՝ ընդհանուր ծավալը հասցնելով 540 մլրդ դրամի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նա պարզաբանեց, որ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները բարձրացնելու նպատակով ներդրումների ծավալը կկազմի 120 մլրդ դրամ, իսկ նոր բաժանորդներին միացնելու և համապատասխան ենթակառուցվածքը զարգացնելու համար՝ 130 մլրդ դրամ։

Հարությունյանը տեղեկացրեց, որ 2016 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը ընկերության ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 244 մլրդ դրամ։ Նա նշեց, որ դոլարային արտահայտությամբ դա կազմում է 680 մլն դոլար, մինչդեռ ընդհանուր ծավալը մինչև 2015 թվականը կազմում էր ընդամենը 200 մլն դոլար։ «Այդ ներդրումների 33%-ն ուղղված է եղել նոր բաժանորդների՝ ցանցին միացնելուն, ինչը ծրագրվածից հինգ անգամ ավելի է»,- հավելեց ընկերության գործադիր տնօրենը։

Նա ընդգծեց, որ 2024 թվականի առաջին 7 ամիսներին ընկերությունը բաժանորդներին ավելի շատ տուգանքներ է վճարել, քան նախորդ տարվա ընթացքում։

«Եթե 2023 թվականին վճարել ենք 140 միլիոն դրամի տուգանքներ, ապա 2024 թվականի առաջին 7 ամիսներին՝ արդեն 152 միլիոն դրամ»,- եզրափակեց Կարեն Հարությունյանը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ով• Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին• Ո՞ր դեպքում լիցենզիայի ներդիրի բացակայությունը չի կարող լինել աշխատանքների դադարեցման պատճառ• Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ• Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերում աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով• Փոխնախարարը ԵԱՏՄ շուկայում շուտ փչացող ապրանքների արտահանման հարցում արագ մաքսային ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում• Հայաստանի դիրքը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները. Գևորգ Պապոյան• Նոր Նորք վարչական շրջանում կառուցվող 4 հեկտար մակերեսով այգին՝ նվեր Երևանին• Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք մայրաքաղաքում խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն. Սանոսյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն