Փոփոխություններ են առաջարկվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունն ավարտելու տարում՝ առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունված եւ սովորող քաղաքացիները: Հանրակրթական կամ արհեստագործական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվելու է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը կհեշտացնի հազարավոր շահառուների կյանքը, կբարելավի գործընթացի կազմակերպումը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ով• Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին• Ո՞ր դեպքում լիցենզիայի ներդիրի բացակայությունը չի կարող լինել աշխատանքների դադարեցման պատճառ• Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ• Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերում աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով• Փոխնախարարը ԵԱՏՄ շուկայում շուտ փչացող ապրանքների արտահանման հարցում արագ մաքսային ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում• Հայաստանի դիրքը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները. Գևորգ Պապոյան• Նոր Նորք վարչական շրջանում կառուցվող 4 հեկտար մակերեսով այգին՝ նվեր Երևանին• Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք մայրաքաղաքում խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն. Սանոսյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն