Քննարկվել է բռնությունների կանխարգելման եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման

ՀՀ գործող իշխանությունների կողմից բռնությունը, դաժան վերաբերմունքը ցանկացած ժամանակահատվածում մշտապես քննադատության է ենթարկվել, եւ այս համատեքստում համոզմունք ունեմ, որ, ինչպես միշտ, առավելագույնն է արվելու ՀՀ ստանձնած պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում:

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թվականից առայսօր Հայաստանի դեմ կայացրել է 26  վճիռ, որոնցով արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) նյութական կամ ընթացակարգային բաղադրիչի խախտում: Այս վճիռների շարքում առանձնանում է ոստիկանության բռնության դեպքերին վերաբերող 12 գործ, որոնց ուսումնասիրությունը վկայում է նախկինում գործող արատավոր բարքերի մասին:

Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնություն գործադրելու կամ խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներից 22-ի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության 39 ծառայողի նկատմամբ: Քրեական վարույթներից 2-ը նախաքննության փուլում են, 17-ը՝ դատաքննության, իսկ 3-ով ոստիկանության 6 ծառայողի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Աշխատանքային քննարկման համար առաջնահերթություն համարվող բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցի հետ մեկտեղ հանձնաժողովի նախագահի տեղակալն  անհրաժեշտ է համարել դիտարկել ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ պայքարի հարցը:

Ընդգծելով թմրաշրջանառության ծավալները կրճատելու նպատակով իրականացվող աշխատանքների շարունակական անհրաժեշտությունը՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ պետք է գտնել առկա խնդիրները կարգավորող առավել արդյունավետ ճանապարհներ եւ մեխանիզմներ:

Նա տեղեկացրել է, որ վերջերս Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման թիմը բարձր է գնահատել հատկապես ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծումը, ինչպես նաեւ ոստիկանությունում համակարգային բարեփոխումների նկատմամբ հետեւողական մոտեցումը:

ՀՀ ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ խնդիրների գույքագրմամբ կկարողանան լուծել առկա հարցերը: Նա ընդգծել է, որ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակում չափազանց կարեւոր է հատկապես ուժային միջոցների գործադրման մասով հստակ չափորոշչի ներդրումը ՀՀ-ում: «Մեր առաջնային խնդիրներից է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի, այլ դրսեւորումների արձանագրման մեխանիզմների ներդնումը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ արդեն հստակ ձեւաթղթային տարբերակով գործընթացը գծագրվել է, եւ առաջիկայում կսկսվեն վերապատրաստման դասընթացները:  ՆԳՆ տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացվի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է  խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձեւերի վտանգավորությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ուժի կիրառման համաչափության խնդրին, հատուկ միջոցների կիրառմանը:

Ելույթներում մասնակիցներն ընդգծել են, որ համակարգում առկա խնդիրներն արմատական, համակարգային լուծումներ են պահանջում: Անդրադարձ է կատարվել ուժեղացված ծառայությանը, տեսալսման ամբողջական համակարգ ունենալու անհրաժեշտությանը, պարեկների աշխատանքի գնահատման համակարգին, հանրային անվստահության վերականգնմանը, վիճակագրական բազայի ստեղծմանը, իրավագիտակցության բարձրացմանը, կրթությանը: Կարեւորվել է խորհրդարանական վերահսկողության ուժեղացումն իրավապահ համակարգի գործունեության նկատմամբ:

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից եւ գործադիրից, դատական մարմիններից, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան• Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան• Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան• Հայաստանում մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում. Մարտին Գալստյան• ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը• Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան• Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը պարզ կլինի հուլիսից մեկնարկող քննարկումների արդյունքում. Վահե Հովհաննիսյան• «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից• Իջևանում կձևավորվեն ինտենսիվ այգեգործական կլաստերներ․ ծրագիրը կառնչվի ավելի քան 300 տնամերձ հողամասի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն