Սեպտեմբերի 10-ին վրաց-ռուսական սահմանին բացել են նորացված «Կազբեգի» մաքսային անցակետը:
Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ գերատեսչության եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, ինչպես նաեւ կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ եւ դիվանագիտական ներկայացուցիչներ:
«Ավարտվել է եւս մեկ մաքսային անցակետի վերանորոգում՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Այսօրվանից վրաց-ռուսական սահմանին ավելացած տրանսպորտային եւ ուղեւորների հոսքը կսպասարկի թարմացված «Կազբեգի» մաքսային անցակետը», - ասվում է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ նոր անցակետի բացումը համընկել է վրացական արտադրանքի համար ռուսական շուկայի բացմանը եւ արտահանման աճին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Վերանորոգումից հետո անցակետում օրական կարողանում են սպասարկել մինչեւ 13 հազար մարդ: Մաքսային անցակետի վերանորոգման եւ շինարարական աշխատանքների համար պետությունը հատկացրել էր 9 միլիոն լարի (5,5 միլիոն դոլար):
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться