Օգնեք, որ հայկական գինին, կոնյակն ու ծխախոտը արտահանվեն Չինաստան. Տիգրան Սարգսյանը՝ ՉԺՀ վարչապետին

Ի տարբերություն հայ-չինական քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը մի փոքր հետ են մնում եւ կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնեն։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին, Չինաստանի Դալիան քաղաքում ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ առումով վարչապետ Սարգսյանը կարեւորել է տուրիստական հոսքերը դեպի Հայաստան, էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի տուրիստական գործակալության միջեւ համագործակցության անհրաժեշտությունը՝ կարեւորելով ուղիղ ավիակապը երկու երկրների միջեւ։

Կարեւորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի եւ գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաեւ ծխախոտ եւ կխնդրենք այդ հարցում եւս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարեւոր է այն փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրելու ենք։ Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ մենք Երեւանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Կողմերը կարեւորել են այն հանգամանքը, որ համատեղ իրականացվող նախագծերի քանակը անընդհատ ավելանում է եւ դրանցից առանձնացրել են ամենախոշորը՝ Նաիրիտ-Շանսին:

Հայաստանի եւ Չինաստանի վարչապետերի ներկայությամբ երկու երկրների միջեւ ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն