Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն

Սեպտեմբերի 1-ից նոր պահանջներին համապատասխան պարտադիր աշխատանքի թույլտվություն է ստացել տաքսու վարորդների միայն 25%-ը։

Տաքսու վարորդների մնացած երեք քառորդն աշնան սկզբից կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը։

Դրա մասին, ըստ «Известия»-ի, ասվում է «Թվային աշխարհ» թվային հարթակների օգտատերերի միության հայտարարության մեջ։

Սոցիալական ակտիվիստները Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակում խնդրում են փոխել ոլորտի նոր պահանջի ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ըստ որի տաքսու վարորդները մինչև սեպտեմբերի 1-ը պետք է փոխադրողի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձևակերպեն, հայտնել է Регнум գործակալությունը։

Այն ուղևորության ընթացքում պետք է ապահովի տաքսիների հաճախորդների անվտանգությունը։ «Բայց դա անելու համար նրանք պետք է տաքսի քշելու թույլտվություն ստանան:

Այսօր այդ թույլտվությունն ունի վարորդների միայն 25 տոկոսը՝ հիմնականում Մոսկվայից»,- նշել են նամակի հեղինակները։

Ինչպես պարզաբանել է ասոցիացիայի ղեկավար Վալերի Կորնեևը, ագրեգատորների տվյալներով, ներկայում տաքսի ծառայություններում 2,5 միլիոն մարդ է աշխատում։

1,5 միլիոն ինքնազբաղվածներից գործունեության թույլտվություն է ստացել միայն 21 հազարը, այսինքն՝ ընդհանուր թվի 1,5 տոկոսը։ 600 հազար տաքսի ծառայությունների աշխատողների 60%-ը՝ հիմնականում՝ մոսկվացիներ, ունի այդ թույլտվությունը։

Այսպիսով, աշնան սկզբից նոր պահանջների ուժի մեջ մտնելու պահից վարորդների 75%-ը տաքսի ծառայությունների ոլորտում չի կարողանա աշխատել։

Տաքսի քշելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է մեքենան ներկել տարածաշրջանում սահմանված գույներով, ինչպես նաև ունենալ ճանապարհային թերթիկ՝ ամենօրյա բժշկական և տեխնիկական զննումների վերաբերյալ նշումներով։

Միևնույն ժամանակ, ընդգծել է Կորնեևը, Ռուսաստանում չկա ենթակառուցվածք, որի շրջանակում ինքնազբաղված վարորդները կարող են կատարել այդ պահանջները։

Ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել պահանջների ուժի մեջ մտնելու հետաձգմանը: Ինչպես նշել են գերատեսչությունից, նորամուծությունները կբարձրացնեն ուղևորների ապահովագրական պաշտպանվածությունը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին• Սերբական Stellantis կոնցեռնը էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում պատրաստ է մրցակցել Չինաստանի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն